Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 17.49-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 12-ամյա Ա. Ս.-ն և Արմավիրի մարզի Արարգած գյուղի բնակիչ 52-ամյա Ռ. Ն.-ն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ.Ն.-ը` բավարար: