Ես համոզված եմ, որ այսօր կա հնարավորություն առաջ ընթանալու ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Սակայն այդ հնարավորության իրացումը կախված է հակամարտության կողմերից: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Նրա խոսքով, կարեւորագույն խնդիրներից մեկը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փոխդարձ ցավագին զիջումների պատրաստելն է:
Սակայն վերեւները նման աշխատանքներ չեն տանում: «Խոսքը գնում է, որ հասարակական կարծիքը պետք է ընկալունակ լինի հավասարակշռված փոխզիջումներին: Ընդ որում, հենց հավասարակշռված, այլապես հնարավոր չէ, որ կողմերից մեկը զիջումների գնա, մյուսը՝ ոչ: Եթե կողմերը մտածեն, մեղմացնեն իրենց դիրքորոշումները, հնարավոր կլինի լուծել միջանկյալ հարցերը»,- նկատել է Կազիմիրովը: