Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հրապարակել է Նիգերիայի հետ կայանալիք հանդիպման մեկնարկային կազմը:
Երեւանի ժամանակով ժամը 19-ին սկսվող հանդիպմանը Արգենտինայի հավաքականը ներկայանալու է հետեւյալ կազմով. Սերխիո Ռոմերո, Մարտին Դեմիկելիս, Վալտեր Սամուել, Գաբրիել Հեյնցե, Խոնաս Գուտիերես, Խավիեր Մասկերանո, Խուան Վերոն, Անխել Դի Մարիա, Լիոնել Մեսսի, Կառլոս Տեւես, Գոնսալո Իգուաին:
Նիգերիայի հավաքականը, որի մարզիչը Լարս Լագերբեկն է, դաշտ դուրս կգա Վինսենթ Էնյեամա, Չիդի Օդիա, Ջոզեֆ Յոբո, Դեննի Շիտտու, Տայե Տայվո, Չինեդու Օբասի, Դիքսոն Էտուհու, Կալու Ուչե, Պետեր Օդեմվինգե, Այիգբենի Յակուբու, Օբաֆեմի Մարտինս կազմով:
Խաղի մրցավարը գերմանացի Վոլֆգանգ Սթարկն է:


























