Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրապարակել է Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմը, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհաի առաջնության շրջանակներում դաշտ է դուրս գալու այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի ժամանակով ժամը 23-30-ին՝ մրցելու ԱՄՆ հավաքականի հետ:
Անգլիայի հավաքականը խաղալու է 4-4-2 սխեմայով, իսկ ԱՄՆ հավաքականը՝ 4-4-1-1 տեխնիկական սխեմայով:
Անգլիայի հավաքական՝ դարպասապահ՝ Դեյվիդ Ջեյմս, պաշտպաններ՝ Գլեն Ջոնսոն, Լեդլի Քինգ, Ջոն Թերրի, Էշլի Քոլ, կիսապաշտպաններ՝ Աարոն Լեննոն, Ֆրանկ Լեմպարդ, Ստիվեն Ջերարդ, Ջո Քոլ, հարձակվողներ Ուեյն Ռունի, Էմիլ Հեսկի:
ԱՄՆ հավաքական՝ դարպասապահ՝ Թիմ Հովարդ, պաշտպաններ Ջոնաթան Սփեքթոր, Օգուչի Օնյեւու, Կառլոս Բոկանեգրա, Սթիվ Չերունդոլո, կիսապաշտպաններ՝ Դեմարկուս Բիզլի, Մայքլ Բրեդլի, Քլինթ Դեմփսի, Ստյուարտ Հոլդեն, հարձակվողներ՝ Լենդոն Դոնավան, Էդսոն Բադդլ: Թիմի մարզիչն է Բոբ Բրեդլին:
Խաղի գլխավոր մրցավարը բրազիլացի Կառլոս Սիմոնն է:


























