Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վերջինն է իր կարիերայի ընթացքում:
«Թիմում վստահություն է տիրում, ինչպես 2006թ., անգամ ավելի շատ, շնորհիվ մեր փորձի»,- ասել է Լեմպարդը:
Նշենք, որ 2006թ. Գերմանիայում կայացած առաջնությանը Անգլիան հասել էր մինչեւ քառորդեզրափակիչ:
«Ես ցանկանում եմ նայել ետ եւ ասել, որ եղել եմ հաջողակ թիմի մի մասնիկը: Եթե այս առաջնությունը դառնա վերջինն ինձ համար, մենք կփորձենք անել ամեն ինչ, որ այն հնարավորինս լավը լինի»,- ըստ BBC-ի՝ նշել է կիսապաշտպանը:


























