Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատել է Պելեին, ով սխալ էր համարում աշխարհի առաջնությունը ՀԱՀ-ում անցկացնելու գաղափարը:

Արգենտինական Clarin օրաթերթի փոխանցմամբ՝ Մարադոնան հայտնել է, թե Պրետորիայի մարզադաշտը, որտեղ մարզվում է Արգենտինայի հավաքականը, «հրաշալի է»: «Մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում: Մենք ճիշտ տեղ ենք ընտրել մարզվելու եւ հանգստանալու համար»,- ասել է Մարադոնան եւ հավելել. «Երբ տեղի ուենցավ Տոգոյի հավաքականի հետ ողբերգությունը, մի հայտնի պարոն հայտարարեց, թե չարժե առաջնությունն անցկացնել Աֆրիկայում: Իսկ ես հակառակն էի պնդում»:

Հիշեցնենք, որ նման հայտարարությամն հանդես էր եկել ֆուտբոլի լեգենդ Պելեն: