Բրիտանական British Petroleum նավթային ընկերությունը 25 մլն դոլար կհատկացնի Ֆլորիդային: Այդ միջոցները կուղղվեն նավթահորում նավթի արտահոսքի վերացման նախագծի ֆինանսական աջակցությանը:
Ավելի վաղ BP-ն արդեն նահանգին 25 մլն հատկացրել էր զբոսաշրջության վերականգնման համար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ընդ որում ԱՄՆ կառավարությունը շուրջ 140 մլն դոլար է ծախսել Մեքսիկական ծոցում նավթային հարթակի վթարի հետեւանքները վերացնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
BP-ի Deepwater Horizon նավթահորը խորտակվել էր Լուիզիանա նահանգի ափի մոտ ապրիլի 22-ին՝ 36 ժամ տեւած հրդեհից հետո: Նավթի արտահոսքը շարունակվում է առ այսօր:



























