Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանի լեռնային հատվածներում հունիսի 11-ին թուրքական զինուժի եւ PKK-ի զինյալների միջեւ բախման արդյունքում տարբեր աղբյուրների համաձայն, սպանվել է 1 կամ 4 թուրք զինվորական։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ բախման ընթացքում զոհվել է 1 եւ վիրավորվել եւս 1 թուրք զինվորական։ Իսկ Firat գործակալության փոխանցմամբ՝ հիշյալ բախմանը մասնակցած տեղի գյուղի պաշտպաններից մեկը հայտնել է, որ բախման ժամանակ սպանվել է 4 եւ վիրավորվել 1 թուրք զինվորական։
Բախման վայր են տեղափոխվել թուրքական զինուժի լրացուցիչ ստորաբաժանումներ։

























