Օգոստոսի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոջելիո Պֆիրտերի հետ:
Հանդիպմանը քննարկվել է ՔԶԱԿ գլխավոր տնօրենի այս աշնանը Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները և ՔԶԱԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
ՔԶԱԿ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի նեդրումը կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման գործում եւ շահագրգռվածություն հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ կազմակերպության նպատակների իրագործման նպատակով:



























