Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի մի քանի հատվածներում հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ 

Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից, ադրբեջանցիները կրակել են Նուզգերի, Բաշ Քարավանդայի, Թալիշի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ։

«ԼՂՀ Պաշտպանական բանակի կողմից ձեռնարկված պատասխան գործողություների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակոցները»,- նշված է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։