Ադրբեջանում պետական քաղաքականության նման պաշտամունքի առարկա է դարձել նաեւ «հակահայկականություն» վիրուսը։ Այս մասին, REGNUM լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը՝ պատասխանելով ադրբեջանցի գործընկերոջ այն հայատարարությանը, թե Հայաստանին պետք է պարտադրել խաղաղության։ Հարկ է հիշեցնել, որ այդ «սենսացիոն» հայտարարությունը Փոլադ Բյուլ-Բյուլը Օղլին արել էր Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու հայ եւ ադրբեջանցի մտավորականներից կազմված պատվիրակության,(որի մեջ նաեւ ինքն էր) շատ չանցած։
Դրա կապակցությամբ Սմբատյանը նշել է, որ մատավորականության այդ այցը նպատակ ուներ Ադրբեջանում կազամավորել մարդկանց մի խումբ, որը կցանականար եւ ի վիճակի կլիներ կանգնեցնել հակահայկական հիստերիան, առանց ինչի հնարավոր չէ պատկերացնել առկա խնդիրների լուծումը, առավել եւս երկու պետությունների եւ ժողովուրդների խաղաղ հարեւանությունը։
«Բայց ինչպես ասում են, „գայլի գլխին ավետարան…“։ Բյուլ-Բյուլը Օղլին „իր պապենական սնդուկից հանեց ու հագավ 1994 թ-ից պահվող կեղտոտ զինվորական թիկնոցը“ եւ ձեռնարկեց պարզունակ, արտասահմանյան բարդ տերմիններով հեղեղված վախեցնելու բանավոր մի փորձ, հրաժարվելով ավելի վաղ հենց իր՝ Ադրբեջանի դեսպանի, կողմից առաջարկված՝ հարաբերությունների եւ խնդրի կառուցողական լուծման տարբերակից։ Նման վերաբերմունքը վիժեցնում եւ անիմաստ է դարձնում նմանօրինակ ջանքերի շարունակումը»,-ընդգծել է հայ դիվանագետը։
NEWS.am-ի հաղորդմամբ, Փոլադ Բյուլբյուլօղլին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե չստացվի հակամարտությունը կարգավորել բանակցային ճանապարհով, ապա օրակարգի հարց կարող է դառնալ Հայաստանին խաղաղություն պարտադրելը։ Նրա խոսքով, «Եթե Ռուսաստանի միջամտությունը այս հարցին՝ չօգնի լուծել հակամարտությունը, ապա Ադրբեջանը իրավունք ձեռք կբերի Հայաստանին խաղաղություն պարտադրելու: Եւ դրանից Ադրբեջանը պետք է օգտվի»։
Հայ դիվանագետը ըստ երեւույթին մոռացել է իր ադրբեջանցի գործընկերոջը հիշեցնել՝ խաղաղությունը, որ հիմա ադրբեջանցիք լիուլի վայելում են, Հայաստանն է պարտադրել իրենց, դեռեւս հեռավոր 1994 թ-ին, եւ եթե հարկ լինի՝ նորից կպարտադրի:
Խաղաղությունը Հայաստանն է պարտադրել Ադրբեջանին, ու եթե հարկ լինի՝ նորից կպատադրի
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























