Արգենտինա – Նիգերիա` 1:0

12 հունիսի, Յոհաննեսբուրգ, Էլլիս Պարկ ստադիոն

Մրցավար` Վոլֆգանգ Շտարկ – Գերմանիա

Հայնցե, 6 (1:0)

- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Մարզիչ Դիեգո Մարադոնան 2010-ի աշխարհի առաջնությունը սկսում է հաղթանակով: 1994թ. աշխարհի առաջնության սկանդալային ավարտից հետո, երբ Մարադոնան որակազրկվեց դոպինգի համար, նրա վերադարձն ու ռեւանշը տեղի ունեցավ:

Նիգերիայի հավաքականն արժանիորեն դիմադրում էր եւ անգամ հաշիվը վերականգնելու հնարավորություններ ուներ, սակայն ֆավորիտը հուսախաբ չարեց` Արգենտինա – Նիգերիա` 1:0:

Վառ հարձակողական ֆուտբոլը արգենտինացիների կատարմամբ մի այլ հաճույք է: Մեսսի, Տեւես, Իգուաին, Դի Մարիա, Միլիտո, Ագուերո, Պալերմո` մրցաշարի ամենաահեղ հարձակումն է, իսկ առաջին գնդակը խփում է փորձառու պաշտպան Գաբրիելե Հայնցեն` արդեն 6-րդ րոպեին:

Մարադոնան յոթերորդ երկնքում էր, բոլոր պահեստայիններին արժանացնելով համբույրի:

Այդուահանդերձ, Բ խմբի առաջատարը Հարավային Կորեան է, որը Հունաստանի դարպասն ուղարկած երկու գոլի շնորհիվ պահպանեց առաջին տեղը:

Առաջնության երկրորդ օրն անցնում է հրաշալի պայքարում: Առջեւում Անգլիա – ԱՄՆ հանդիպումն է: