Հոնկոնգում շներով ուղեւորների համար ավտոբուս է գործում, որն ամիսը երկու անգամ կիրակի օրերին շրջում է Հոնկոնգում եւ շներին ու նրանց տերերին փոխադրում քաղաքի 18 զբոսայգիներ:
Ծառայությունը կոչվում է 99 Bus: NTDT-ի փոխանցմամբ, սա բառախաղ է, քանի որ 99 թիվը չինարենի տեղական բարբառով հնչում է «շուն» բառի նման:
Ծառայությունը մասնավոր է, իսկ հեղինակը դիզայներ է: Ծառայության մեկնարկից ի վեր ավտոբուսից արդեն ավելի քան 1.000 մարդ է օգտվել:
Հոնկոնգն աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից է: Այստեղ շատերը բնակվում են չափազանց փոքր բնակարաններում: Ընտանի կենդանիներ պահելուն այդ չի խանգարում, սակայն ոչ բոլորն են կարողանում հավուր պատշաճի խնամել նրանց: Կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպությունների տվյալներով, ոմանք ընդհանրապես շներին չեն տանում փողոց՝ զբոսնելու, կամ այդ անում են շաբաթական մեկ անգամ: Պատճառներից մեկն էլ այն է, որ շների հետ զբոսնելու վայրեր այստեղ չկան:
2011 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն, Հոնկոնգում շուն ունի 166.500 ընտանիք կամ շրջանի ընտանիքների 7%-ը:





























