Շանհայի բորսան սկսել է երկաթի հանքաքարի եւ էներգետիկ ածխի սվոփ գործարքները յուանով:

Ամսական, եռամսյակային եւ տարեկան գործարքներով ներկայացված սվոփները լրացնում են Չինաստանում արդեն վաճառվող ածանցյալ արժեթղթերի ցուցակը: Այսպիսով, հումքային ապրանքների խոշոր սպառող ՉԺՀ-ը եւս մեկ քայլ է կատարել հումքի առեւտրի համաշխարհային կենտրոն վերածվելու ճանապարհին, հաղորդում է «Ֆինմարկետը»:

Չինաստանը ածխի աշխարհի խոշորագույն արտադրողն ու սպառողն է, 2014թ. 300 մլն տոննա ածուխ կներմուծի, ընդ որում՝ ներմուծման 2/3-ը բաժին կընկնի հենց էներգետիկ ածխին, ակնկալում են ICIS-C1 Energy-ի վերլուծաբանները: Համաձայն պաշտոնական տվյալների՝ ածխից երկրի մոտ 70% էլեկտրաէներգիան է մշակվում: