Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության զորքերի զենիթային ստորաբաժանումների ավելի քան 250 զինծառայողները պատրաստվում են ուղեւորվել Աստրախանի մարզի «Կապուստան Յար» պետական հրաձգարան:
Ինչպես հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, մեկ ամսվա ընթացքում «Ալագյազ» բարձրլեռնային հրաձգարանում հրետավորների կողմից համալիր պարապմունքներ են անցկացվել: Զինծառայողները ավելի քան 150 մարտավարական առաջադրանք են կատարել պայմանական հակառակորդի 500 տարբեր միայնակ կամ խմբային օդային թիրախների հետախուզության, բացահայտման, ուղեկցման եւ ոչնչացման ուղղությամբ:
«Կապուստան Յար» հրաձգարանում հրետավորները պետք է մասնակցեն օդային թիրախների ռազմական հրաձգության մարտավարական զինավարժություններին:
Հայաստանի Հանրապետության Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության միջոցներով ուսուցումը, վերապատրաստումը եւ ռազմական հերթապահության անցկացումն իրականացվում է հավաքական անվտանգության մասին պայմանագրի պահանջներին ու դրույթներին համապատասխան:





























