«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 3-ին դատապարտյալ է հանկարածմահ եղել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, մահացել է 31-ամյա Ասատուր Սերժի Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Ասատուր Հովհաննիսյանը ծնվել է 1983թ. հուլիսի 28-ին: 2010թ. Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էր ազատազրկման 7 տարի 7 ամիս ժամկետով՝ Քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Ավազակություն):

Ղլեչյանի խոսքով, մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում , նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: