Հարավաֆրիկյան հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին կայանալու է երեք հանդիպում՝ Հոլանդիա-Դանիա, Ճապոնիա-Կամերուն, Իտալիա-Պարագվայ:

William Hill միջազգային բուքմեյքերական գրասենյակը Հոլանդիա-Դանիա մրցավեճի ֆավորիտ է համարում Հոլանդիային, որի հաղթանակի գործակիցը սահմանվել է 1,53: Դանիայի հաղթանակը գնահատվել է 6,5, ոչ-ոքին՝ 3,8: Խաղը Երեւանի ժամանակով սկսվելու է ժամը 16-30-ին:

Ժամը 19-ին մեկնարկելիք Ճապոնիա-Կամերուն մրցավեճի ֆավորիտը, ըստ բուքմեյքերի Կամերունի հավաքականն է՝ 2,1 գործակցով: Ճապոնիայի հաղթանակը գնահատվել է 3,75, ոչ-ոքին՝ 3,1 գործակցով:

Օրվա կենտրոնական հանդիպման՝ Իտալիա-Պարագվայ մրցավեճի ֆավորիտը Իտալիան է՝ 2,1 գործակցով: Ոչ-ոքին գնահատվել է 2, Պարագվայի հաղթանակը՝ 4 գործակցով: Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 23-30-ին: