Նախօրեին ուշ երեկոյան Թբիլիսի ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 14-ին կհանդիպի իր վրացի գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ։

Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն, հանդիպումը կսկսվի տեղի ժամանակով 10:30-ին, իսկ 11:15-ին նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Հայաստանի ԱԳ նախարարը այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի նախագահի, վարչապետի եւ հայկական համայնքի հետ։