Ֆրանսիական նավահանգստային Կալե քաղաքում աֆրիկացի միգրանտների միջեւ բախումների հետեւանքով մոտ 50 մարդ է տուժել:

Անվճար սննդի կետում օգոստոսի 4-ի երեկոյան սկսած եւ ոստիկանների կողմից դադարեցված վեճը վերսկսվել է գիշերը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կալեի ոչ պաշտոնական ճամբարներում հարյուրավոր միգրանտներ են ապրում, ովքեր փորձում են ապօրինի Բրիտանիա տեղափոխվել:

Ֆրանսիական ոստիկանությունը մի քանի ամիս շարունակ փորձում է ցրել ճամբարները, սակայն միգանտներն ասում են, որ նրանք այլեւս տեղ չունեն գնալու:

Վերջերս Սուդանի եւ Էրիթրեայի միգրատների միջեւ ծագած վեճը դադարեցրել էր փողոցային անկարգությունների դեմ պայքարի ոստիկանությունը: