Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են Սուեզի ջրանցքին զուգահեռ 72 կմ երկարությամբ նոր ջրանցք կառուցելու մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նոր Սուեզի ջրանցքի ստեղծումը ծավալուն նախագիծ է դառնալու»,- հայտարարել է Մոհաբ Մամիշի վարչակազմի ներկայացուցիչը: Վարչակազմի գնահատմամբ, շինարարության համար 4 մլրդ դոլար է ծախսվելու:
Սուեզի ջրանցքն աշխարհի կարեւորագույն տրանսպորտային ուղիներից է, որի միջոցով Եվրոպայից Ասիա եւ հակառակ ուղղությամբ ամեն օր տասնյակ նավեր են անցնում՝ երկար նավարկություն չկատարելով Աֆրիկայի շուրջ:




























