Սիրիայում եւ Իրաքում անմարդկային բռնություններով աչքի ընկած «Իրաքում եւ Շամում (Լեւենտում) իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման անդամների 10 տոկոսը կազմում են թուրքերը։ Այս մասին գրել է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով գերմանական Die Welt պարբերականին։
ԻԼԻՊ-ը, որն իր անունն արդեն փոխել է որպես «Իսլամական պետություն», անդամներ է հավաքագրում ինչպես արաբներից, այնպես էլ Թուրքիայից եւ Եվրոպայի տարբեր երկրներից։ Միայն Եվրոպայից 1200 զինյալ Թուրքիայի միջոցով մեկնել է Սիրիա եւ միացել ԻԼԻՊ-ին։
Արաբներից հետո ամենաշատը ԻՇԻՊ-ին անդամագրվում են թուրքերը՝ կազմելով ԻԼԻՊ-ի անդամների 10 տոկոսը։
Նշվում է, որ ԻԼԻՊ-ի ճամբարներում ռազմական պատրաստություն անցած բազմաթիվ թուրք զինյալներ վերադարձել են Թուրքիա եւ սպասում են հրամանի՝ Թուրքիայի ներսում գործողություններ իրականցնելու համար։
Գերմանական պարբերականը նաեւ հիշեցնում է, որ Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսության 50 աշխատակիցներ դեռեւս առեւանգված են ԻԼԻՊ-ի կողմից, իսկ թուրքական մամուլին դատարանով արգելվել է այդ հարցին անդրադառնալ։





























