Ֆլանդրիայում հունիսի 13-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 30 տոկոս ձայնով անսպասելի հաղթանակ է տարել իր ազգայնական եւ անջատողական կարգախոսներով հայտնի Նոր ֆլամանդական դաշինքը:
Միեւնույն ժամանակ Բելգիայի մյուս տարածաշրջաններում սոցիալիստներն առաջ են անցել՝ ստանալով ձայների մեծամասնությունը ֆրանսախոս Վալոնիայում եւ երկլեզու Բրյուսելում, հաղորդում է Lenta.ru-ն:
Հաղթած կուսակցություններն այժմ պետք է կոալիցիա ձեւավորեն խորհրդարանում եւ կողմնորոշվեն երկրի նոր կառավարության հարցում: Նախնական արդյունքներով, խորհրդարանում առանցքային դեր է խաղալու ՆՖԴ-ն:
ՆՖԴ-ն այս տաածաշրջանում առաջին անգամ է հաղթում ընտրություններում: Կուսակցությունը քարոզում է «հոլանդական» Ֆլանդրիայի անջատումը ֆրանսախոս Վալոնիայից եւ ողջ թագավորությունից:
Արտահերթ ընտրություններն անցկացվել են, քանի որ նախկին կառավարությունը չէր կարողացել լուծել հակասությունները Բելգիայի լեզվախմբերը ներկայացնող քաղաքական կուսակցությունների միջեւ:


























