Բանգլադեշում մի քանի օր առաջ շոգենավի խորտակումից հետո ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում:
Փրկարարները դեռեւս չեն կարողացել գտնել նավի բեկորները, որը շրջվել է մայրաքաղաքից Դաքքայից 30 կմ հեռավորությամբ, Պադմա գետի վրա:
2 դիակ է հայտնաբերվել, շուրջ 70 մարդ փրկվել է: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շոգենավերը տարածված փոխադրամիջոց են Բանգլադեշում եւ հաճախ թույլատրելիից ավելի շատ ուղեւորի են փոխադրում: Այդ պատճառով դժվար է հստակ նշել, թե քանի մարդ է եղել նավի վրա:





























