Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։ Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հայկ Հարությունյանը ծնվել է 1986 թ. օգոստոսին: Սովորել է Թայլանդի Ռիջենթս Սքուլ դպրոցում, Լանկաստերի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Սկոլկովո մենեջմենթի դպրոցում: 

Զինապարտ է, կապիտան: 2010 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի:

Անկուսակցական է, ամուսնացած: