Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին, ժամը 11-ին անհայտ տեսակի օձի խայթոցից թունավորումով Կապան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շինարարների 20/2 հասցեի բնակիչ, 42-ամյա Արթուր Ղազարյանը: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, հունիսի 12-ին, ժամը 19.35-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Սորիկ գյուղի բնակիչ, 1993 թ. ծնված Շամո Այդարյանը: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:



























