Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր:
NEWS.am-ը ԼՂՀ պաշպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակահերթեր է արձակել տարբեր ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա։ Հայկական դիրքերի գնդակոծման համար օգտագործվել են նաեւ դիպուկահար հրացաններ:
Հունիսի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկված բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան:


























