Սիրիայում եւ Իրաքում օրինական իշխանությունների դեմ պայքարող «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սոցցանցերից մեկի իր անձնական էջում գրել է, որ Քուվեյթի վրա հարձակումից հետո ամերիկացիներն իրենք կգան այնտեղ եւ ահաբեկիչները կարող են նրանցից վրեժ լուծել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Աս-Սավսանա» հորդանանյան թերթին:

 «Քուվեյթի ՆԳՆ աղբյուրի տեղեկություններով՝ անվտանգության ուժերն արդեն արգելափակել են սոցցանցերի մի շարք հաշիվներ եւ շարունակում են հետեւել իրավիճակին, «անկարգություններ եւ խուճապ թույլ չտալու համար»:

Հիշեցնենք, որ 1990թ. Իրաքը՝ Սադամ Հուսեյնի գլխավորությամբ ներխուժել էր Քուվեյթ: Իրաք-Քուվեյթյան պատերազմը տեւել է 2 օր եւ Պարսից ծոցում ԱՄՆ-ի մասնակցությամբ պատերազմի հանգեցրել: