ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության (ՄԴԾ) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ կես տարվա ընթացքում Ռուսաստանից ավելի քան 60 հազար ներգաղթյալների են վտարել, ինչը 3.5 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Երկրի տարածքից արտաքսվել է շուրջ 1.000 ներգաղթյալ: Անցյալ տարվա համեմատ, արտաքսվածների թիվը 1.5 անգամ ավելի է: Վտարվել է ավելի քան 61.500 մարդ: Աճը՝ 3.5 անգամ»,- Ռոմոդանովսկու խոսքերն է մեջբերում Росбалт-ը: Նրա խոսքով, ավելի քան 3.3 մլն օտարերկրացի Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է կեցության սահմանված ժամկետի գերազանցմամբ: «Ընթացիկ տարում ՌԴ մուտքը փակվել է շուրջ 420 հազար օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար, իսկ օրենսդրական նորմի գործողության մեկնարկից ի վեր՝ 900.000 օտարերկրացիների համար»,- հավելել է ՄԴԾ ղեկավարը: Միաժամանակ, ՌԴ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուկսմանը հայտարարել է, որ Ռուսաստանում գտնվող օտարերկրացիների միայն մեկ տասներորդ մասն է օրինական աշխատում: «11.2 մլն ներգաղթյալներից օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն են իրականացնում միայն 1.5 միլիոնը»,- ասել է Բուկսմանը:
ՄԴԾ. Կես տարվա ընթացքում Ռուսաստանից ավելի քան 60 հազար ներգաղթյալ է վտարվել

Հասանելի է
русскийՏեղադրություն




























