ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ուկրաինա կայցելի օգոստոսի 7-ին: Այս մասին ՈՒՆԻԱՆ-ին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար, դեսպան Իգոր Դոլգովը:

Նա նշել է, որ այցելությունը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-5-ին, Ուելսում:

«Այդ գագաթաժողովի նախապատրաստման համար արդյունավետ եւ կարեւոր կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Կիեւ օգոստոսի 7-ին: Նախատեսվում է, որ Ռասմուսենը կհանդիպի Ուկրաինայի ղեկավարության հետ, կարծիքների փոխանակություն տեղի կունենա: Իր կողմից, Ռասմուսենը հնարավորություն կունենա լսել Ուկրաինայի արդիական խնդիրների եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների մասին»,-ասել է Դոլգովը՝ հավելելով, որ Ռասմուսենի այցը լինելու է կարճատեւ: