Գլխավոր շտաբի տեղակալ,  գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի վարած շքեղ մեքենան նվիրել են Ռուսաստանում բնակվող ընկերները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է Բաղմանյանը շրջում թիկնապահներով եւ վարում թանկարժեք մեքենա:

Նախարարի խոսքով՝ բացի իրենից եւ գլխավոր շտաբի պետից՝ ոչ մեկին օրենքով չի թույլատրվում շրջել թիկնապահներով: «Համոզված եմ, որ Հայկազ Բաղմանյանն այն մարդկանցից չէ, որոնք թիկնապահի կարիք ունեն: Ամենայն հավանականությամբ, նա ընկերների հետ է եղել, ում էլ դուք թիկնապահի տեղ եք դրել: Ինչ վերաբերվում է թանկարժեք մեքենային, ապա իմ տեղեկություններով՝ այդ մեքենան նվիրել էին իր ընկերները Ռուսաստանից: Հավատացեք, որ զինված ուժերի ուժերի ոչ մի ղեկավար հնարավորություն չունի կարճ ժամկետում նման մեքենա գնելու»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am