Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը երկրի վարչապետին սպիտակ ձի է նվիրել, հաղորդում է վրացական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը եւ վարչապետը այցելել են Կազբեկի շրջանի Սնո գյուղը՝ կաթողիկոս-պատրիարքի ծննդավայրը:
Իլիա Երկրորդը եւ Իրակլի Ղարիբաշբիլին այցելել են Դարյալյան կիրճի նորակառույց եկեղեցի եւ զննել «Կազբեկ-Վերին Լարս» ռուս-վրացական սահմանի հսկիչ-անցագրային կետը:
«Հրաժեշտին Սրբազանը Իրակլի Ղարբաշվիլիին սպիտակ ձի է նվիրել», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:





























