Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Լեյլա Յունուսի բողոքը:

Ինչպես հաղորդել է «ԱՊԱ»-ին փաստաբան Ջավադ Ջավադովը, այսօր տեղի ունեցած գործընթացքում Բաքու քաղաքի Վերաքննիչ դատարանում ներկա էր ինքը Լեյլա Յունուսը: Առաջին ատյանի դատարանի որոշումը 3 ամսվա ձերբակալության վերաբերյալ ուժի մեջ է:

Լեյլա Յունուսին մեղադրում են ՔՕ 274 (պետական դավաճանություն), 178.3.2 (խարդախություն՝ խոշոր չափի վնասով), 192.2.2 (անօրինական ձեռներեցություն (կազմակերպված խմբի կողմից իրականացված)), 213.2.2 (հարկերից խուսափում), 320.1 (անձը հաստատող կամ այլ պաշտոնական փաստաթղթի կեղծում) եւ 320.2 (320.1-ում նշված փաստաթղթերի կիրառում) հոդվածների համաձայն:

Յունուս ամուսինները, ինչպես նշում է լրագրող Ռաուֆ Միրքադիրովը, մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: