Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործի դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին: «Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ, նախնական դատալսումների ժամանակ դատավարության օր նշանակելու մասին որոշում է կայացրել դատավոր Գեորգի Գոգինաշվիլին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել գործարար Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման գործի շրջանակում պաշտոնեական դիրքը չարաշահելու համար եւ 2007թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության բողոքի ցույցը ցրելու գործով:
Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:





























