Օգոստոսի 7-ին Ավստրալիայում, ի հիշատակ Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալայզիական օդանավի կործանման հետեւանքով զոհերի, սուգ է հայտարարվել:

Ինքնաթիռի մեջ Ավստրալիայի 38 քաղաքացի է գտնվել:

Ավստրալացիները մտահոգ են այն փաստով, որ նախօրեին երկրի արեւելքում չդադարող մարտերի պատճառով դիակների որոնումներն ընդհատվել են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նշել է, որ այդ պայմաններում որոնողական աշխատանքներն իրականցնելը շատ վտանգավոր է, եւ հնարավոր չէ երաշխավորել միջազգային փորձագետների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777-ը իրականացրել է Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթը։  Բոլոր 298 ուղեւորները զոհվել էին։