Օգոստոսի 7-ին Ֆիլիպինների հարավային ափերին 5,1 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը (USGS):

Սեյսմիկ ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը Սարանգանի քաղաքից 147 կմ հարավ-արեւելք է գտնվել: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:24-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 76 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում: Ցունամիի առաջացման սպառնալիքի մասին նախազգուշացումներ չեն ստացվել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ֆիլիպինների կենտրոնական մասում վերջին 23 տարիների ընթացքում ամենաուժեղ ՝ 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Քաղաքացիական պաշտպանության ազգային վարչության տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 220 մարդ է զոհվել: մոտ Երկրաշարժի հետեւանքով այս կամ այն չափով 2,2 մլն ֆիլիպինցի է տուժել, մոտ 370 հազար մարդ զրկվել են իրենց տներից: Երկրաշարժը ամբողջովին ավիրել է ավելի քան 13,2 հազար տուն եւ վնասել մոտ 54 հազար մարդու: