Նիգերիայի իսլամիստները հարձակվել են Կամերունի Զիգակ քաղաքի վրա: Զինված անձինք, ամենայն հավանականությամբ «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալներն են:
Գրոհի հետեւանքով 10 մարդ զոհվել է, մեկ մարդ՝ առեւանգվել: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները առեւանգել են տեղական ղեկավարի տղային, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ին:
Անցած շաբաթ Կամերունի նախագահ Պոլ Բիյան հայտարարել էր, որ երկրի բանակը ընդունակ է դիմագրավել «Բոկո Հարամ»-ի զինյալներին: Կամերունը Նիգերիայի սահմանի ուղղությամբ հազարից ավելի զինվոր է կենտրոնացրել՝ երկրի տարածք իսլամիստների հնարավոր ներխուժումը կանխելու նպատակով:





























