«Վրաստանի իշխանությունը շեղվել է եվրոպական զարգացման ուղուց»,- վստահ է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը:
Twitter սոցիալական ցանցի իր էջում շվեդ դիվանագետը մեկնաբանել է Վերաքննիչ դատարանի ընդունած որոշումը՝ կապված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գործի վերաքննումը մերժելու հետ: «Դատական համակարգն օգտագործելով որպես ընդդիմախոսների քաղաքական հետապնդման զենք՝ Վրաստանի իշխանությունը շեղվել է ժողովրդավարական զարգացման ուղուց, ինչն անուղղելի վնաս է հասցնելու երկրի միջազգային վարկանիշին»,- Բիլդտի գրառումն է մեջբերում «Գրուզիա Online»-ը:





























