Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանից կամավորների 2-րդ խումբը այսօր՝ օգոստոսի 7-ին, կմեկնի սահման՝ քաջալերելու հայ զինվորներին, անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանի ֆեսբուքյան էջից:

«Ինչպես առաջին կամավորների խմբում, այս խմբում նույնպես, կան հարուստ մարտական կենսագրություն ունեցող ազատամարտիկ-վետերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման կմեկնեն նաև քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը...»,- գրել է Ռոբերտ Մաթեւոսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտվել էր NEWS.am-ը օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանից հարյուր բնակիչներ կամավոր մեկնել էին սահման:

Հիշեցնենք, որ շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 26 զոհ, 30 վիրավոր: