Ադրբեջանական կողմը օգոստոսի 9-ից հետո էլ չի հանգստանա: Այդ մասին օգոստոսի 7-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով իրավիճակի սրումը շփման գծում: Նա նշել է, թե մարդկանց մահվան եւ թափված արյան համար պատասխանատու է միայն Ադրբեջանը:
Նրա խոսքով, պաշտոնական բաքուն դարձել է սեփական կեղծիքի զոհը, քանի որ տարիներով համոզել է իր ժողովրդին սեփական բանակի անպարտելիության մեջ:
Նախարար նշել է, թե հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շարունակվելւ դեպքում հայկական ստորաբաժանումները ստիպված կլինեն հակամիջոցներ ձեռնարկել ադրբեջանական կողմի անհեթեթ քայլերի դեմ:
«Կարծում եմ, նրանք օգոստոսի 9-ից (Սոչիում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից-խմբ.) հետո էլ չի հանգստանա: Բայց Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,- ամփոփել է նախարարը:
Հիշեցնենք, որ շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 26 զոհ, 30 վիրավոր:





























