Հայաստանի պաշտպանության նախարարությունը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային այլ կառույցների հայտարարությունները՝ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Այդ մասին օգոստոսի 7-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծել է, թե Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են բանակցությունների ոգուն եւ տրամաբանությանը, միեւնույն ժամանակ Հայաստանը մշտ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը: «Մենք նաեւ գնահատում ենք օտարերկրյա պետությունների հայտարարությունները, որոնք պարբերաբար կոչ են անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից եւ ջանքեր գործադրել կայունացման ուղղությամբ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում հետագա սրումը կանխելու համար Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ստիպված է խստորեն կասեցնել հակառակորդի թափանցման փորձերը, հակառակորդը զգլի մարդկային կորուստներ է կրում:

Հիշեցնենք, որ շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 26 զոհ, 30 վիրավոր: