ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիան:
«Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային պետք է վերջ դրվի: Անհրաժեշտ է վերականգնել հրադադարը եւ կրկնապատկել խաղաղության ձեռքբերման ջանքերը: Բաքվի ագրեսիան պետք է դատապարտվի», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադամ Շիֆը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: Հայկական կողմից զոհվել է 6 զինծառայող:




























