Օգոստոսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) կառավարության միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Նինա Շտանսկիի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, թե զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաեւ օրերս ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին եւ դրանց կասեցման ուղղությամբ ղարաբաղյան կողմից ձեռնարկված քայլերին։