Կիեւի Անկախության մայդանում բախումներ են տեղի ունեցել վրանային ճամբարում բնակվողների եւ նրանց դուրս վռնդել փորձող ուժայինների միջեւ:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցարարները հարձակվել են ուժայինների դիքերի վրա եւ ճնշում են ոստիկանությանը դեպի Եվոպական հրապարակի կողմ: Ակտիվիստները նրանց վրա են նետում փայտեր եւ սալարկներ:

UNIAN-ի փոխանցմամբ՝ այսպես կոչված «մայդանցիների» կողմում մետաղական հաղորդալարերով եւ ծեծաններով զինված 200 մարդ կա: Ոստիկանությանը ավելի ակտիվ դիմադրություն ցույց տալու եւ նրանց Մայդանից դուրս շպրտելու համար այդ մարդիկ կամուրջն են քանդում:

Ավելի վաղ, հրապարակում բախումներ են տեղի ունեցել ակտիվիստների եւ հրշեջների միջեւ, ովքեր փորձել են մարել նրան կողմից այրված անվադողերը: Արդյունքում հրդեհաշեջներին հաջողվել է մարել անվադողերի միայն մեկ կույտի հրդեհը, որից հետո նրանք հարկադրված նահանջել են: Այսպես կոչված Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչները դրանից հետո կրկին սկսել են այրել անվադողերը: Այժմ հրապարակում հրդեհի երկու օջախ է դիտարկվում:

UNIAN-ի փոխանցմամբ, Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչներից հրապարակը եւ մի շարք վարչական շենքեր ազատելու հրամանը տրվել էր հուլիսի 9-ին, գլխավոր դատախազ Վիտալի Յարեմի կողմից: