Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ համագործակցության հեռանկարների քննարկումը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով՝ Բրյուսելում Հայաստանի պաշտոնական պատվիրակության եւ ԵՄ-ի պաշտոնատար անձանց վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երեւանը կշարունակի ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր եվրոպական գործընկերների հետ: Այստեղ հարցը ձեւաչափի ընտրության մեջ է: «Սեպտեմբերին Եվրամիության մեր գործընկերների հետ մենք համատեղ աշխատանային խումբ կստեղծենք, որը կդիտարկի ներկայիս իրավիճակը եւ ըստ այդմ համագործակցության որոշակի ձեւաչափ կընտրի: Ձեւաչափն ընտրելուց հետո մենք կշարունակենք համատեղ աշխատանքը», - հայտարարեց Ճշմարիտյանը:





























