Լուգանսկի սինագոգում խումբ է ձեւավորվում, որի անդամները կարող են հեշտացված կարգով մեկնել Իսրայել, հաղորդում է Լուգանսկի հրեական համայնքի կայքը:

Մեկնման եւ տոմսերի ձեռքբերման ծախսերը իր վրա է վերցրել «Քերեն Եդիդուտ» բարեգործական կազմակերպությունը, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաեւ Ժիտոմիրում տեղահանվածների ճամբարին:

Ծրագրի մասնակիցները նպաստ են ստանում, իսկ Իսրայել տեղափոխվելու դեպքում՝ նաեւ բոլոր արտոնություններն ու վճարները: Մեկնումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին: