Օգոստոսի 6-ին, ժամը 13.45-ին, 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Թավրիզյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 1966 թ. ծնված Արթուր Հ.-ն բռունցքով հարվածել է իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ծածկին` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս, ապա ձեռքով հարվածել է իր ուսի ձախ շրջանին եւ պատճառել վնասվածք, որից հետո գրպանից հանել է դանակն ու սպանության սպառնալիքներ տվել:

Ոստիկանութան լրատվության վարչությունից հայտնում են, թե տատաբժշկի ուղեգիր է տրվել:

Նույն օրը, ժամը 14.00-ին, Արթուր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: