Այս տարի Փարիզում լողափի սեզոնը խոստանում է առանձնահատուկ հետաքրքիր լինել:

Փարիզի լողափերի հերթական սեզոնի մշակութային ծրագրում առաջին անգամ կմասնակցի աշխարհահռչակ Լուվրի թանգարանը:

Ամառվա թեժ պահին Փարիզի ամենից շատ այցելու ունեցող թանգարանն իր ցուցանմուշների մի մասը հանգստացողներին ավելի մոտ կտեղափոխի: Դրանցից շատերն այս շոգ օրերին կտեղափոխեն Սենայի ափերի մոտ, որը Փարիզյան լողափի անցկացման ավանդական վայրն է:

Ցուցանմուշների ժամականավոր կացարանը կլինի Տյուիլրի թունելը, որը կվերածեն ջրի ափին գտնվող թանգարանի, հաղորդում է «Euromag»-ը:

Այդ կերպ Փարիզի այս ամառն անմոռանալի կդառնա մշակութային հանգստի բազմազանության տեսակետից: Ե՞րբ հնարավորություն կընձեռվի լողալ ու վայելել Վեներայի արձանի գեղեցկությունը: