Քալիֆորնիական գիտնականներին առաջին անգամ հաջողվել է թափանցիկ մկներ «ստեղծել»: Փորձը հնարավորի կլիներ բարբարոսական անվանել, եթե այն հանուն գիտության զարգացման չլիներ:
Առաջին փուլում հետազոտողները քնեցրել են մկանն ու հեռացրել մաշկը: Այնուհետ կրծողի արյունատար համակարգ ներարկել են հատուկ նյութ, որը լուծել են ճարպերում, ինչը թույլ է տվել լուսավորել մկան բոլոր օրգանները՝ միաժամանակ դանդաղեցնելով հյուսվածքների կազմալուծման գործընթացը: Արդյունքում սիրտը, թոքերը, աղիքային համակարգը, երիկամները թափանցիկ են դարձել երեք օրվա ընթացքում, իսկ մարմնի մյուս մասերն այդ վիճակին են հասել երկու շաբաթվա ընթացքում:
Գիտնականները կարծում են, որ տվյալ տեխնոլոգիայի կիրառումը թույլ կտա առավել ստույգ ուսումնասիրել յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, ինչպես նաեւ հնարավորություն կտա ուսումնասիրել ծայրամասային նյարդերի ազդեցությունը կոգնիտիվ գործընթացների վրա, հաղորդում է «S2» պորտալը:
Այդ կերպ ուսումնասիրելով օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները սեփական աչքերով, գիտնականները կկարողանային տարբեր հիվանդությունների բուժման նոր եղանակներ գտնել, այդ թվում նաեւ նյարդաբանական, որոնք այլ եղանակներով գրեթե հնարավոր չէ հետազոտել:




























