«Թագավորն է խոսում» ֆիլմի առանձնատունը հանվել է աճուրդի: Մասնագետներն ակնկալում են, որ լոնդոնյան աճուրդային շուկայի նորույթը գնորդների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի:
Աճուրդի է հանվել Մերիլոբեն շրջանի Փորթլենդ Փլեյս 33 հասցեում տեղակայված պատմական շինությունը: Նախատեսվում է, որ այն կվաճառվի 35-30 մլն ֆունտ սթեռլինգով (42-50 մլն դոլար):
Բազմադարյա պատմության ընթացքում թագավորական ճարտարապետ Ռոբերտ Ադամի կառուցած շենքը, ով համարվում է XVIII դարի բրիտանական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչը, շատ բան է տեսել:
Առանձնատունը դարձել է բազմաթիվ ֆոտոսեսիաների եւ փակ երեկույթների վայր, որոնց հյուրերն են եղել Փերիս Հիլթոնը, Հյու Գրանտը, Քեյթ Մոսսը, Միք Ջագերը, Էմի Ուայնհաուսը, Քեւին Սփեյսին, Քլայվ Օուենը, Հյու Լորին եւ այլք:
Բացի շենքի բազմաթիվ առավելություններից, դրա ապագա սեփականատերը նաեւ ձեռք կբերի 1.800 քառ. մետր տարածք՝ 21 ննջարանով, 13 լոգարանով եւ 9 հյուրասենյակով:





























