Լիսաբոնի եւ Պորտուի միջեւ եւս մեկ տուրիստական տեսարժան վայր է բացվել:
Խոսքը բնանկարային չորս պատկերների մասին է, որոնց ստեղծել է ինքը բնությունը, եւ միավորում է դրանք ստորգետնյա գետը: Օգոստոսի սկզբից Սոպրադոր դու Կարվալյու վայրը հասանելի է աէքսկուրսիաների համար, որոնք ուղեկցվելու են տեղացի մասնագետները, որոնք բնության հրաշքը մանրամասնությամբ ուսումնասիրել են:
Սպասվում է, որ պորտուգալական ստորգետնյա անցում էքսկուրսիաները լայն տարածում կգտնեն, չէ որ նախկինում զբոսաշրջությունը նման գեղեցկություն չէր առաջարկել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Կազմակերպիչները պատմում են, որ էքսկուրսիան տեւում է չորս ժամ: Առաջին ստորգետնյա սրահ իջնելուց հետո մարդկանց նավակներ են նստեցնում, ընդ որում տեղավորվում է 8 մարդ:
Առաջին ժամը նվիրված է փոքր ցուցահանդեսին, ինչպես նաեւ ստորգետնյա անվտանգության հիմունքներին, թե ինչպես է հարկավոր օգտվել հատուկ սարքավորումներից:
Այնուհետ երկու ժամվա ընթացքում ուսումնասիրում են ստորգետնյա քարանձնավները, որոնք լի են ստալագմիտներով, ստալակտիտներով ու «կնճռոտ երեւույթով, որը գունավոր կաղամբ է հիշեցնում», ինչպես նկարագրում են այցելուները:
Իսկ ահա վերջին 60 րոպեում հնարավոր է լողալ ստորգետնյա գետում, իհարկե, հաճույքը միայն նրանց համար է, ովքեր կդիմանան 10 աստիճան ջերմաստիճանի ջրին:




























